Լրահոս

16.09.2009 17:40


Մարտի 1–ի եզրակացությունը հրապարակվեց կիսատ, շարունակությունը՝ վաղը

-Ես, որպես հանձնաժողովի անդամ, չեմ դժգոհում, որովհետև ես ունեցել եմ զեկույցի նախագիծ, աշխատել եմ դրա վրա, ներկայացրել եմ իմ առաջարկները, իրացրել են։ Որ մասերն էլ որ չեն իրացվել, մենք ներկայացրել ենք հատուկ կարծիք,-գնահատական տալով Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրկացությանը՝ ասել է նույն հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է այդ եզրակացությանը, ապա այն բաղկացած է 138 էջից, և մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պետք է 90 րոպեում այն ներկայացներ Ազգային ժողովի ուշադրությանը, թեև եզրակացությունը բաժանված էր պատգամավորներին։ 90 րոպեում Նիկոյանը հասցրեց ընթերցել եզրակացության մոտ 50 էջը, իսկ մնացած մասը չհասցրեց ավարտել, և, բնակաբար, եզրակացության վերաբերյալ քննարկումներ ևս չեղան։

Սամվել Նիկոյանը եզրակացության շարունակությունը կներկայացնի հինգշաբթի օրը, որի վերաբերյալ կլինեն քննարկումներ։

Նշենք, որ եզրակացության տակ չեն ստորագրել հանձնաժողովի անդամներից Արամ Կարապետյանը (ՆԺԿ) և Արտավազդ Վարդանյանը (ԱԺՄ)։

Իսկ ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը և Արտյուշ Շահբազյանը եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք են ներկայացրել, որոնք կցվել են դրան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը