Լրահոս

26.01.2011 16:36


Ճարտարագիտական համալսարանի բարձրագույն կառավարման մարմինը կընտրի նոր նախագահ

ՀՀ Վարչապետի 2010թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1063Ա որոշման համաձայն' հաստատվել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ)  բարձրագույն կառավարման մարմնի' Խորհրդի նոր կազմը, որը ս/թ հունվարի 27-ին կգումարի անդրանիկ նիստը հետևյալ օրակարգային հարցով'

1.    ՀՊՃՀ Խորհրդի նախագահի ընտրություն

Նույն օրը, առաջին նիստից անմիջապես հետո, տեղի կունենա երկրորդ նիստը հետևյալ օրակարգով'

1.    «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության 2009-2010 ուս. տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն

       Զեկուցող' ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյան

2.    2010թ. եկամուտների, ծախսերի նախահաշիվների ու կատարողականի և 2011թ. եկամուտների, ծախսերի նախահաշիվների մասին

      Զեկուցող' առաջին պրոռեկտոր  Լաերտ Հովհաննիսյան

Տեղեկանք'

ՀՊՃՀ կոլեգիալ կառավարման մարմինը Խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդը ձևավորվում է ՀՀ Կառավարության 2005թ. հունիսի 23-ի թիվ 975-Ն որոշմամբ սահմանված կարգով' համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի (ՀՀ Կառավարություն) և պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ Կ և Գ նախարարություն) ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 32 է, այդ թվում նաև ուսանողները (թվով' 8' Խորհրդի կազմի 25%-ը): Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը' պետական պաշտոն զբաղեցնող անձանցից, իսկ լիազոր մարմինը' կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից:

2005թ. ձևավորված ՀՊՃՀ առաջին խորհուրդը ղեկավարել է պետական և հասարակական ականավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՃՀ պատվավոր դոկտոր Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, այնուհետև նրա մահվանից հետո' 2010թ. փետրվարից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը:

 ՀՊՃՀ Խորհրդի անդամների ցանկ

N

Ա.Ա.Հ.

Պաշտոն

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

1.        

Ներսես Երիցյան

ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ

2.        

Վարդան Վարդանյան

ՀՀ Քաղաքաշինության նախարար

3.        

Արա Գյուրջյան

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

4.        

Սամվել Նիկոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

5.        

Գառնիկ Բադալյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

6.        

Մաքսիմ Հակոբյան

□Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ□ ՓԲԸ գործադիր տնօրեն

7.        

Արեգ Գալստյան

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

8.        

Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

9.        

Արմեն Աշոտյան

ՀՀ Կրթության և գիտության նախարար

10.     

Հովիկ Մուսայելյան

□Սինոփսիս-Արմենիա□ ՓԲԸ գործադիր տնօրեն

11.     

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

12.     

Գագիկ Մինասյան

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

13.     

Հեղինե Բիշարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

14.     

Արսեն Հակոբյան

ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի  Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ

15.     

Մովսես Վարդանյան

□Հայկական ատոմային էլեկտրակայան□ ՓԲԸ գլխավոր ճարտարագետ

16.     

Սերգեյ Հարությունյան

□Հարավկովկասյան երկաթուղի□ ՓԲԸ գլխավոր ճարտարագետ

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

17.     

Լաերտ Հովհաննիսյան

ՀՊՃՀ առաջին պրոռեկտոր

18.     

Սուրեն Աղբալյան

ՀՊՃՀ գիտական գործունեության և կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր

19.     

Ռուբեն Աղգաշյան

ՀՊՃՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

20.     

Սեյրան Բալասանյան

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն

21.     

Վանիկ Զաքարյան

ՀՊՃՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան

22.     

Սևան Դավթյան

ՀՊՃՀ Ընդհանուր քիմիական պրոցեսների ամբիոնի վարիչ

23.     

Յուրի Սարգսյան

ՀՊՃՀ Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի պրոֆեսոր

24.     

Ռոբերտ Սարինյան

ՀՊՃՀ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

25.     

Կարապետ Թոռչյան

ՀՊՃՀ ՈՒս. խորհրդի նախագահ, ՔՀ և Ի ֆակուլտետի ասպիրանտ

26.     

Կարեն Դերձյան

ՀՊՃՀ Ը և Մ ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

27.     

Աշոտ Ավոյան

ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

28.     

Շաքե Իսայան

ՀՊՃՀ ՌՏ և ԿՀ ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

29.     

Հայկուհի Ավետիսյան

ՀՊՃՀ ՔՏ և ԲՃ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

30.     

Հայկ Մամիջանյան

ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

31.     

Արմինե Ճաղարյան

ՀՊՃՀ ԷՏ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

32.     

Գերաս Խառատյան

ՀՊՃՀ Մեքենաշինական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Այս խորագրի վերջին նյութերը