Լրահոս

10.10.2014 09:57


Այսօր Ազատության հրապարակում ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» համապետական հանրահավաք են հրավիրել

Այսօր Ազատության հրապարակում ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» համապետական հանրահավաք են հրավիրել

Այսօր՝ 18։00–ին, Երևանի Ազատության հրապարակում կայանալու է ոչիշխանական «եռյակի»՝ «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների հրավիրած համապետական հանրահավաքը։

Դրան ընդառաջ՝ սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 8–ը մարզային հանրահավաքներ տեղի ունեցան Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Իջևանում, Վանաձորում և Գյումրիում։

Այսօրվա համապետական հանրահավաքին ելույթ են ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը