Լրահոս

10.10.2014 11:38


ԱՄՆ օդուժը գրոհել է «Իսլամական պետության» զինյալների դիրքերը Կոբանիի մոտակայքում

ԱՄՆ օդուժը գրոհել է «Իսլամական պետության» զինյալների դիրքերը Կոբանիի մոտակայքում

ԱՄՆ օդուժն «Իսլամական պետության» զինյալների ուղղությամբ ինն ավիահարված է իրականացրել Սիրիայի Կոբանի քաղաքի մոտակայքում, որը պահում են քրդական աշխարհազորայինները։ Այս մասին հինգշաբթի հաղորդել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Այնտեղ հստակեցրել են, որ վեց հարված է հասցվել քաղաքից հարավ։ Արդյունքում ԻՊ տանկ և իսլամիստների կողմից գրավված երկու շենք են ոչնչացվել։
Մյուս երեք հարվածները քաղաքի հյուսիսային մասին են հասցվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը