Աշխարհ

10.10.2014 11:47


«Pink Floyd»–ը կթողարկի իր վերջին ալբոմը

«Pink Floyd»–ը կթողարկի իր վերջին ալբոմը

Բրիտանական լեգենդար «Pink Floyd» խումբը կթողարկի իր պատմության մեջ վերջին ալբոմը։ Այս մասին գրում է mir24.tv-ն։ Խմբի կիթառահար Դեյվիդ Գիլմորը հայտնել է, որ «The Endless River» անվանմամբ ալբոմը լույս կտեսնի նոյեմբերին։ Այն կլինի համույթի ամենածավալուն աշխատանքը վերջին քսան տարվա մեջ: Ալբոմը նվիրված է լինելու ըստ արժանվույն չգնահատված երաժիշտ Ռիչարդ Ռայթին, ով մահացել էր 2008-ին, բայց հասցրել էր մասնակցել 12 երգի ձայնագրմանը: Բացի այդ, ալբոմում օգտագործվելու է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի ձայնը։

Այս խորագրի վերջին նյութերը