Լրահոս

17.09.2009 11:54


Արմեն Ռուստամյան. «Ինչո՞ւ թողնենք, որ հասնի մինչև վավերացման փուլ»

-Անպայման հայտնելու ենք մեր մտահոգությունները նախագահին։ Հուսով եմ, որ հանդիպումն արդյունավետ կլինի։ Կարծում եմ, որ ամեն դեպքում նման քննարկումներն անհրաժեշտ են, քանի որ ոչ միայն նախագահին ենք հայտնում մեր մտահոգությունները, այլև քաղաքական ուժերը հնարավորություն են ունենում տեղում ծանոթանալ միմյանց տեսակետներին։ Հուսով եմ, որ այն առաջարկությունները, որոնք կհնչեն և առարկայական լուրջ նշանակություն ունեն այս փաստաթղթերի ստորագրման առումով, հաշվի կառնվեն նախագահի կողմից,- նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի քննարկման մեկնարկից առաջ «7օր»-ին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նա նաև նշել է, որ արձանագրություններում փոփոխությունների հնարավորություն կա միայն վավերացման փուլում, ինչի հետ ՀՅԴ-ն համաձայն չի.

-Ազգային ժողովը հնարավորություն ունի փոփոխություններ իրականացնել վավերացնելու ժամանակ, սակայն դա բացարձակապես բավարար չէ։ Ի՞նչ է, ստորագրելու համար անհրաժեշտ չէ՞ արդյոք յոթ անգամ չափել, մեկ՝ կտրել։ Ինչո՞ւ թողնենք, որ հասնի մինչև վավերացման փուլ։ Չի բացառվում, չէ՞, որ թուրքական կողմն էլ իր առաջարկներով ներկայանա։ Չեմ կարծում, որ այս ձևը պետք է պահպանենք։ Դա նշանակում է, որ սա պարտադրված է մեզ դրսի ուժերի կողմից, որ մենք կամ ամբողջությամբ ընդունենք, կամ՝ ոչ ասենք։ Ուրիշ տարբերակ չունենք։ Իսկ դա պարտադրանքի դրսևորում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը