Աշխարհ

13.10.2014 10:20


«Իսլամական պետության» դեմ պայքարում Թուրքիան իր ավիաբազաները կտրամադրի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին

«Իսլամական պետության» դեմ պայքարում Թուրքիան իր ավիաբազաները կտրամադրի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կտրամադրեն երկրի ավիաբազաները։ Դրանց թվում է Թուրքիայի հարավային Ինջիրլիք ավիաբազան։

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են նաև, որ Անկարան համաձայնություն է տվել իր տարածքում տեղակայել վարժանքների ճամբարներ Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմության համար, որը պատերազմում է «Իսլամական պետության» դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը