Լրահոս

14.10.2014 15:32


Միսիս Քլունի. Ամալ Ալամուդդինը պաշտոնապես փոխել է ազգանունը

Միսիս Քլունի. Ամալ Ալամուդդինը պաշտոնապես փոխել է ազգանունը

Ամալ Ալամուդդինն այժմ պաշտոնապես կրում է ամուսնու ազգանունը՝ Քլունի։ «Doughty Street Chambers» իրավաբանական ընկերության փաստաբանի պաշտոնական կայքէջում այժմ նշված է. «Ամալ Քլունի. փաստաբան՝ մասնագիտացված միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, էքստրադիցիայի և քրեական իրավունքի ոլորտներում»։

Առաջին անգամ նոր ազգանունով Ամալը հանդես կգա այս շաբաթ Հունաստանում՝ Բրիտանական թանգարանի մի արտեֆակտի գործով։

Հիշեցնենք՝ հոլիվուդյան հանրահայտ դերասան, «երդվյալ ամուրի» Ջորջ Քլունիի և փաստաբան Ամալ Ալամուդդինի հարսանիքը կայացավ սեպտեմբերի 27–ին Վենետիկում։

Տեղեկացնում է «ELLE»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը