Տնտեսական

14.10.2014 15:44


Կասեցվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրամասում արտադրվող «Լոռի» պանրի արտադրությունը

Կասեցվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրամասում արտադրվող «Լոռի» պանրի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշումով կասեցվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը:

«ԱՄՄ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը, համաձայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ և սալմոնելա դասի միկրոօրգանիզմների առկայությամբ չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝

1) վերացնել հայտնաբերված խախտումները, այն է՝ կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1925-Ն որոշման պահանջներին:

2) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:

3) «Լոռի» 20.08.2014թ. արտադրված պանրի արտադրատեսակի խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել:

Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 23-ը:

Այս խորագրի վերջին նյութերը