Աշխարհ

15.10.2014 09:21


ԱՄՆ-ը կշարունակի օդային հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերի ուղղությամբ

ԱՄՆ-ը կշարունակի օդային հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերի ուղղությամբ

Мk.ru–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի, ինչպես նաև Իրաքի Անբար նահանգի շուրջ ստեղծված իրավիճակով, որտեղ շարունակվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հարձակումները։

Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի պետերի հանձնաժողովի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսիի և շուրջ 20 երկրից նրա գործընկերների հետ հանդիպման ժամանակ Օբաման ընդգծել է, որ Քոբանի շրջանում և Անբար նահանգում ԱՄՆ օդուժն ու իրենց դաշնակիցների ինքնաթիռները կշարունակեն հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերի ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը