Լրահոս

27.11.2010 11:09


Ադրբեջանում կվերահսկվեն լրատվական ինտերնետ կայքերը

Ադրբեջանի մամուլի խորհուրդը հետևելու է լրատվական ինտերնետ-ռեսուրսների լրագրողների էթիկային։ Այս մասին «Trend» գործակալությանն ասել է Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշևը։

-Մարդկանց մասին տեղեկություններ հաղորդելիս Ադրբեջանում ինտերնետ-ռեսուրսների օգտագործման պարագայում լրագրողները,  որոշ դեպքերում, խախտում են մասնագիտական էթիկայի կանոնները։ Մամուլի խորհուրդն ընդլայնել է իր գործունեությունն այս ոլորտում։ Մենք արդեն սկսել ենք ընդունել ինտերնետ-ռեսուրսների հետ կապված բողոքները։ Այսուհետ այդ հարցերով Մամուլի խորհրդին ուղղված բոլոր բողոքները կուսումնասիրվեն,-ասել է Ամաշևը։

Ներկայումս Ադրբեջանում գործում է մոտ 20 հայտնի լրատվական ինտերնետ-ռեսուրս։

Ամաշևի խոսքերով՝ հաջորդ տարվա հունվարին լրատվական ինտերնետ-ռեսուրսների հսկողությանն ուղղված հատուկ միջոցառում կանցկացվի։

Խորհրդի նախագահն էլ նշել է, թե համացանցում սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու առաջարկություն ևս կա։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը