Լրահոս

17.09.2009 16:20


Տիգրան Կարապետյան. «Հանրապետության նախագահն իմ դիրքորոշումը համարեց տարօրինակ»

ՀՀ նախագահի հետ հանդիպումից առաջ«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում ասել էր, «որ դեմ է արձանագրություններում տեղ գտած կետերին» ։ԺԿ նախագահը նշել էր հետևյալը. «Փաստորեն, այդպիսով մենք Թուրքիային հրավիրում ենք տարածաշրջան։ Ստացվում է, որ Թուրքիան դեր է խաղալու տարածաշրջանում,-ասել է Տիգրան Կարապետյանը»։ Իր մտահոգությունները Տիգրան Կարապետյանը ներկայացրել է Սերժ Սարգսյանին։ «Հանրապետության նախագահն իմ դիրքորոշումը համարեց տարօրինակ»,-նախագահի հետ հանդիպումից հետո ասել է ԺԿ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը