Լրահոս

16.10.2014 13:36


Կցասայլակով մոտոցիկլետը կողաշրջվել է. 90-ամյա վարորդը մահացել է

Կցասայլակով մոտոցիկլետը կողաշրջվել է. 90-ամյա վարորդը մահացել է

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանեք գյուղի տարածքում վթար է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05.00-ից մինչև ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, «Դնեպր» մակնիշի կցասայլակով մոտոցիկլետը Վանեք գյուղի «Հունոտ» կոչվող ճանապարհով երթևեկելիս, վերելքը ցեխապատ լինելու պատճառով, կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը՝ 1924 թ. ծնված Միշա Վարդանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը