Լրահոս

16.10.2014 20:05


Մայքլ Ջեքսոնը կրկին ճանաչվել է ամենահարուստ մահացած աստղ

Մայքլ Ջեքսոնը կրկին ճանաչվել է ամենահարուստ մահացած աստղ

«Forbes»–ը հրապարակել է հանգուցյալ աստղ–միլիոնատերերի ցանկը, որն արդեն երկրորդ անգամ գլխավորում է «Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնը։

Եկամտի հիմնական աղբյուր է հանդիսացել հետմահու թողարկված երկրորդ ալբոմը՝ «Xscape»–ը, որի շնորհիվ 2013թ. հոկտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբեր երաժշտի ժառանգությունը հասել է մոտ 140 մլն դոլարի։

Հանրահայտ ամսագրի կազմած ցանկի 2–րդ հորիզոնականում է «Ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլին (55 մլն), 3–րդ տեղը զբաղեցրել է ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը (40 մլն), 4–րդում Էլիզաբեթ Թեյլորն է (25 մլն), հինգերորդում՝ Բոբ Մառլին (20 մլն)։

Մահացած հարուստ աստղերի թվում են նաև Մերլին Մոնրոն (17 մլն), «The Beatles»–ից Ջոն Լենոնը (12 մլն), Ալբերտ Էյնշտեյնը (11 մլն), գրող Թեոդոր Հեյզել (9 մլն), Բրյուս Լին (9 մլն) և այլք։

Այս խորագրի վերջին նյութերը