Լրահոս

16.10.2014 19:15


Կիևում աշնանային արձակուրդները կրկնապատկել են ջեռուցումը և հոսանքը խնայելու համար

Կիևում աշնանային արձակուրդները կրկնապատկել են ջեռուցումը և հոսանքը խնայելու համար

Կիևի դպրոցներում կրկնապատկել են աշնանային արձակուրդները. դրանք կտևեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը, որը թույլ կտա քաղաքին 25 մլն գրիվեն տնտեսել ջեռուցումից և հոսանքից։ Այս մասին հաղորդել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքային գիմնազիաներից մեկի սպորտային հրապարակի բացման ժամանակ։
«Ձեզ համար լավ նորություն ունեմ. աշնանային արձակուրդներն այս տարի երկար են լինելու և շարունակվելու են երկու շաբաթ», – ասել է Կլիչկոն գիմնազիայի սաներին։
Այժմ Կիևում առանց տաք ջրի է մնում 878 տուն՝ սպասարկվող «Կիևէներգո»–ից։ Օգոստոսին կազմակերպությունն անջատում էր տաք ջուրը ողջ քաղաքում։ Կլիչկոն այն ժամանակ հայտարարել էր, որ այդ սահմանափակումները ժամանակավոր են, և հորդորել քաղաքացիներին տանն օգտագործել էներգախնայող տեխնոլոգիաներ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը