Լրահոս

17.09.2009 17:06


Արմեն Ռուստամյանի կարծիքով իշխանությունները պատրա՞ստ են այս տեքստով ստորագրել արձանագրությունները

Արմեն Ռուստամյանի կարծիքով իշխանությունները պատրա՞ստ են այս տեքստով ստորագրել արձանագրությունները

-Մեր մտահոգությունները չեն փարատվել։ Իրենք չասացին՝ ինչը կմտնի, ինչը՝ ոչ, բայց ես հասկացա, որ հարցը դրված է այսպես՝ կա՛մ ստորագրում եք այն, ինչ որ կա, կա՛մ չեք ստորագրում,- նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր-սեղան քննարկումից հետո լրագրողներին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նա, այնուամենայնիվ, կարծում է, որ քննարկման արդյունքում նախագահի մոտ մտահոգությունների առումով որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, արձանագրվել են։

«Ձեր կարծիքով մեր իշխանությունները պատրա՞ստ են այս տեքստով ստորագրել այս արձանագրությունները» լրագրողի հարցին Ա.Ռուստամյանը պատասխանել է.

-Այո՛, պատրաստ են։ Մտահոգությունները հասկանալով՝ պատրաստ են։ Իրենց ասածն այն է, որ պայքարը կշարունակվի. մենք մեր ուժերի վրա վստահ ենք, և այն մտահոգությունները, որ գոյություն ունեն, մենք մեր աշխատանքով կչեզոքացնենք։ Հարց է առաջանում, թե ո՞վ ավելի ընդունակ ու կարող կլինի այս փաստաթղթից օգտվել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը