Աշխարհ

20.10.2014 10:58


Մեսսին չի ենթարկվել մարզչին (տեսանյութ)

Մեսսին չի ենթարկվել մարզչին (տեսանյութ)

Championat.com-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Էյբար»-«Բարսելոնա» մրցավեճում կատալոնացիների հարձակող Լիոնել Մեսսին հրաժարվել է ենթարկվել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի որոշմանը։

Հանդիպման 76-րդ րոպեին Լուիս Էնրիկեն մտադիր էր փոխարինել Մեսսիին, սակայն վերջինը հրաժարվել է լքել խաղադաշտը։ Մարզիչը ստիպած փոխարինել է Նեյմարին։

Հանդիպման ընթացքում Մեսսին դարձել է 1 գոլի հեղինակ, իսկ «Բարսելոնան» հաղթել է 3:0 հաշվով։

Այս խորագրի վերջին նյութերը