Լրահոս

18.09.2009 13:56


Էրդողան. «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի»

Էրդողան. «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն վերադարձվել,  Հայաստանի հետ սահմանը չի բացվի»

Երեկ իֆթարի արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ։ «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն վերադարձվել,  Հայաստանի հետ սահմանը չի բացվի»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը։ «Թուրքիան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ մոտ է։ Եթե մենք Հայաստանի կողմից չտեսնենք կոնկրետ քայլեր, սահմանի բացման մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,-ասել է Էրդողանը։ Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն անմիջապես հետևել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը։ «Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը, որով հերթական անգամ ամրագրվում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը։

Ըստ «Milliyet»-ի

Այս խորագրի վերջին նյութերը