Լրահոս

18.09.2009 16:03


Դավիթ Հակոբյան. «Տեսանք, թե ՀՀՇ–ն ինչպես ողջունեց իշխանական այս տրակտատները»

Դավիթ Հակոբյան. «Տեսանք, թե ՀՀՇ–ն ինչպես ողջունեց իշխանական այս տրակտատները»

-Երեկ՝ ժամը 6-ին, չեմ հասցրել մի կտոր հաց ուտեմ, ինձ «Հայկական ժամանակի» թղթակիցն է զանգահարում։ Զարմանում եմ, թե այդ երբվանի՞ց են նրանք ինձնով հետաքրքրվում։ Հարցնում է, թե ինչո՞ւ եմ ես նախագահի առջև կանգնած ելույթ ունեցել։ «Меркантилизм»: Ահա՛ մակարդակը։ Հետաքրքիր չէ, թե Հակոբյանն ինչ է ասում։ Մի հալեպցի Լևոն, մի կումիր, ֆետիշացնենք և կանգնենք. կարծես թե մենք էլ նրա թշնամին ենք։ Դա նշանակում է, որ նրանք ևս որդեգրել են քաղաքական դաշտի «պրեզերվացիայի» ճանապարհը։ Այդպես չի ստեղծվի համազգային ընդդիմություն,-ընդդիմության գործողություններին անդրադառնալով՝ «Փաստարկ» ակումբում ասել է Դավիթ Հակոբյանը։

Նրա կարծիքով ՀԱԿ-ը պետք է մասնակցեր նախագահի հետ քննարկմանը և հանդես գար առաջարկություններով.

-Իջևանում Լևոն հալեպցին հայտարարում է, թե Ղարաբաղը տված է։ Ինչպե՞ս։ Բացատրի։ Դո՞ւ ինչ ես առաջարկում։ Արի՛ առաջարկի նախագահի մոտ։ Ինչի ամոթ է՞ նախագահի մոտ գալը։ Արի՛ և շարադրի քո միտքը։ Կոնգրեսն ինքն իրեն «outsider»-ի կարգավիճակի մեջ է դնում։ Քաղաքական պայքարը գաղափարների պայքար է և ոչ թե ռևանշիզմի։ Ընդդիմությունը թարմ քաղաքական մտքի գաղափարական ճեմարանն է։ Իսկ մենք տեսանք, թե ՀՀՇ-ն ինչպես ողջունեց իշխանական այս տրակտատները, որովհետև դա գրեթե կրկնությունն էր Ալիկ Արզումանյանի հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ հանձնաժողովի։ Երեկվա և այսօրվա իշխանավորները ՀՀՇ-ի առաջին և երկրորդ սերունդն են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը