Լրահոս

18.09.2009 16:36


Արմեն Հարությունյան. «…բա որ այդպես չեղա՞վ»

Օրեր առաջ «Առավոտ» օրաթերթը «Թրաֆիքինգ՝ «դիվանագիտական մակարդակով»» վերնագրով հոդված էր տպագրել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանը դարձել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգի և նրա Տիկնոջ՝ Նատալյա Հրուշայի զոհը։

Ըստ հոդվածի՝ Աստղիկն աշխատել է դեսպանի ընտանիքում և նրա տիկնոջ առաջարկով և վերջինիս հետ 2008թ. մայիսին մեկնել է Բրյուսել։ «Արդեն իսկ առաջին օրը տիկին Հրուշան փոխեց իր դեմքը. սիրալիր տիկինը վերածվեց պահանջկոտ, դժգոհ, սաստող և հրամայող տիրուհու։ Դայակից ես, փաստորեն, վերածվեցի աղախնի և տիկին Հրուշայի կամակատարի։ Աշխատանքային օրս սկսվում էր առավոտյան ժամը 8։30-ից և ավարտվում 22։00-ին, երբեմն՝ կեսգիշերին կամ ավելի ուշ։ Զրկված սննդից (տիկին Հրուշան խորհուրդ էր տալիս սնվել դստեր մնացորդներով), բուժօգնությունից՝ ես աշխատել եմ...»,-նշված է եղել նամակում։

«7օր»-ը փորձել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից պարզել, թե արդյոք ՄԻՊ գրասենյակը զբաղվե՞լ է այդ գործով։

-Մենք հարապարակումների հետևից չենք կարող գնալ. բա որ այդպես չեղա՞վ։ Մի երկու անգամ եղել  է, որ հրապարակման հետևից գնացել ենք, պարզվել է՝ նման բան չկա։ Դրա համար կա՛մ ինքը, կա՛մ իր կողմից լիազորված անձը պետք է դիմի։ Բացի այդ,  հաշվի առե՛ք, որ դա օտարերկրյա դիվանագիտական աշխատող է, և օմբուցմենները երկրում ադեֆիկացված դիվանագիտական աշխատողների գործունեությամբ չեն զբաղվում. ես ընդամենը կարող եմ մեր ԱԳՆ-ին դիմել, ասեմ՝ պարզեք՝ ինչ է կատարվում,-ասել է Արմեն Հարությունյանը։

Իսկ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի ղեկավար Գրիգորի Գրիգորյանցը նշել է, որ «Հրապարակումը սպառիչ չէ, և եթե այդ քաղաքացին կարող է մեզ դիմել  նամակով, մենք մեր իրավասության շրջանակներում կաշխատենք օգնել»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը