Լրահոս

27.10.2014 09:09


Պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. «Կիա» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. «Կիա» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19.07-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Կիա» մակնիշի 12DQ222 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Օ., ծնվ. 1959թ.) բախվել է «Զիլ» մակնիշի 34DF388 պ/հ (Ս. Ս., ծնվ. 1991թ) ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել` 19.27-ին: Այրվել է «Կիա» մակնիշի ավտոմեքեն` ամբողջությամբ, իսկ վարորդ Վ.Օ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը