Լրահոս

27.10.2014 08:28


Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում հաղթում են Պորոշենկոյի և Յացենյուկի գլխավորած ուժերը

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում հաղթում են Պորոշենկոյի և Յացենյուկի գլխավորած ուժերը

Նախօրեին Ուկրաինայում տեղի ունեցած Գերագույն ռադայի ընտրություններում, «Exit poll»-ի արդյունքներով, առաջատար են երկրի նախագահի և վարչապետի գլխավորած ուժերը։ Ըստ այդմ, ուկրաինական ԶԼՄ–ի փոխանցմամբ, «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը» ստացել է ընտրողների 23% ձայնը, իսկ Յացենյուկի գլխավորած «Ազգային ճակատը»՝ 21,3 %։ Գլխավոր անակնկալը եղել է երրորդ տեղում ընթացող «Ինքնաօգնություն» կուսակցության արձանագրած արդյունքը։ Լվովի քաղաքապետի գլխավորած կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 13,2%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը