Լրահոս

18.09.2009 16:52


Ինչո՞ւ են դաշնակցականները գնդակահարել Թալեաթին հատկապես 1921 թվականին, կամ դաշնակցականները պատրաստ են ինքնահրկիզման

Ինչո՞ւ են դաշնակցականները գնդակահարել Թալեաթին հատկապես 1921 թվականին, կամ դաշնակցականները պատրաստ են ինքնահրկիզման

48ժամյա հացադուլից վերդարձած շիրակցի դաշնակցակաների կարծիքով իրենց կողմից արտգործնախարարության դիմաց կազմակերպած  հացադուլն ու նստադուլը դեռ առաջին քայլերն են՝  միտված հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը: Սակայն ՀՅԴ Շիրակի մարզային խորհրդի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը գտնում է, որ դեռևս պահը չի հասունացել, և հայ ժողովրդին ֆիզիկական ոչնչացման վտանգ չի սպառնում, այլապես  կդիմեն առավել ծայրահեղական քայլերի:

«Եթե ես հասկանամ, որ իմ երկրի անվտանգությունը, իմ երկրի բնակչի  ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է, ես ինքս, որպես դաշնակցական, շատ ուրիշ ծայրահեղ ձևեր եմ տեսնում:

Կարելի է պայքարի այլ միջոց ընտրել. մենք հեղափոխական կուսակցություն ենք և եթե իրոք տեսնենք այդ վտանգը, անպայման մեր ասելիքը կասենք: Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ 120 տարիների ընթացքում կարողացել է ճիշտ ու համարժեք արձագանքել: Ինչո՞ւ մենք Թալեաթին գնդակահարեցինք 1921 թվականին, և ոչ թե 1916-ին կամ դրանից առաջ: Այսինքն, Թալեաթն իր արարքի պատասխանատվությունը, ի վերջո, ստացավ: Այս դեպքում չեմ կարծում, որ հասունացել է նման պահ:

Անիմաստ է փորձել մեզ հրահրել՝ ինչո՞ւ չեք պահանջում նախագահի հրաժարականը, գնացե՛ք, ինքնահրկիզվեք հրապարակում կամ վերցրե՛ք զենքը, մեկին գնդակահարե՛ք, սրանք ուղակի պրովոկացիաներ են։ Այս պահին չկա մեկը, որին պետք է գնդակահարել. չեմ կարծում, որ ես ինձ պետք է հրկիզեմ հրապարակում, որպեսզի հայ իրականության մեջ մի երկու ապուշ քաղաքական գործիչ, որոնք հակառակ տեսակետն ունեն, համոզվեն, որ դաշնակացությունն, իրոք, լուրջ քայլերի է գնում»,- ասում է Արտակ Ավետիսյանը:

2 օր հացադուլի միջոցով նախաստորագրված արձանագրությոններին «ո՛չ» ասած դաշնակցական Արմեն Պետրոսյանը ևս համակարծիք է, որ սա դեռևս ծայրահեղ միջոց չէ, և իրենք պահեստային բազմաթիվ ծայրահեղական պայքարի միջոցների են տիրապետում՝ ընդհուպ մինչև ինքնահրկիզում, բնականաբար, կուսակցության հրահանգի դեպքում. «Սա ծայրահեղ չէ, նորմալ միջոց է, ծայրահեղն էլ կա. ՀՅԴ-ի պատմության մեջ ծայրահեղ միջոցներ շատ են եղել: Աստված չանի, որ հասնենք այդ միջոցին, բայց մենք պատրաստ ենք: Եթե կուսակցության որոշում լինի, պատրաստ ենք թեկուզ ինքնահրկիզման»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը