Լրահոս

27.10.2014 10:15


Սուրիկ Խաչատրյանի որդու վարած «Նիվան» վթարի է ենթարկվել

Սուրիկ Խաչատրյանի որդու վարած «Նիվան» վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անկախության փողոցում «ВАЗ» 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է «Hyundai» մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը: Ըստ տեղեկությունների՝ նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ Գորիսից ստացված հավաստի տեղեկությունների՝ մարզպետը տեսնելով, որ ՃՈ աշխատակիցներին չի կարողանում համոզել, որպեսզի դեպքը կոծկեն, դիմել է Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանին: Գորիսեցիների պատմելով՝ հնարավոր է՝ մարզպետի որդին կամ նրա թիկնապահ Նիկոլը միտումնավոր մեքենան վարել են նախկին անտառապետի տղայի մեքենայի վրա:

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը