Լրահոս

18.09.2009 19:09


Խաչատուր Սուքիասյանին հրավիրել են հատուկ քննչական ծառայություն

Քիչ առաջ Մատենադարանի հարթակում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրեսի» հրավիրած հանրահավաքը։ Մատենադարանի հարթակից ելույթ ունենալով՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե Խաչատուր Սուքիասյանը ևս պետք է մասնակցի հանրահավաքին, սակայն ժամը 17-ին նրան հրավիրել են հատուկ քննչական ծառայություն։

-Իշխանությունները պատրաստ են ցանկացած էժանագին հնարքի, միայն թե խոչընդոտեն այն, ինչ պլանավորված է մեր կողմից,-հայտարարել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը