Լրահոս

28.10.2014 09:36


Ռոնալդուն ճանաչվել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Ռոնալդուն ճանաչվել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Իսպանիայում որոշել են 10 անվանակարգերում 2013/2014 մրցաշրջանի լավագույն խաղացողներին եւ մարզչին։ Մասնավորապես, Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է նշյալ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել Կեյլոր Նավասը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Լևանտեի» կազմում։ «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն պաշտպան։

Պաշտպանողական պլանի լավագույն կիսապաշտպան է ճանաչվել «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, իսկ հարձակողական պլանի լավագույն կիսապաշտպան՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան։

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նաեւ ճանաչվել է Իսպանիայի 2013/2014 թթ. մրցաշարի լավագույն հարձակվող։ Բացի այդ, 29-ամյա պորտուգալացին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ։

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Ատլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեն։

Այս խորագրի վերջին նյութերը