Լրահոս

28.10.2014 10:40


Արման Բաբաջանյանի գնած բնակարանի գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն

Արման Բաբաջանյանի գնած բնակարանի գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Այս մասին Newsline-ին ասաց Շուշանյանը: Նա նշեց, որ ինքը հաղորդումը ներկայացրել է Բարեղամ Պետրոսյանի անունից, ում պատկանող բնակարանը, հիշեցնենք, գնել է Առաջին լրատվականի խմբագիր Արման Բաբաջանյանը:

«Մենք կարծում ենք, որ տեղի է ունեցել հափշտակություն, ըստ որում՝ դա տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»,- ասաց Շուշանյանն ու հիշեցրեց, որ Բարեղամ Պետրոսյանին պատկանող անշարժ գույքը գրավադրված է եղել «Արեքսիմբանկում», սակայն նա չի կարողացել իր վարկային պարտականությունները ժամանակին կատարել, ուստի իր տան նկատմամբ սեփականության իրավունքն անցել է բանկին:

«Սակայն Բարեղամ Պետրոսյանի անշարժ գույքի շուկայական արժեքը 750 հզ ԱՄՆ դոլար է կազմել, իսկ բանկի նկատմամբ պարտքը՝ 88 միլիոն դրամ: Այսինքն՝ 88 միլիոնի դիմաց բանկը վերցրել է անշարժ գույքը և իրենց դրածո Արթուր Ղարիբյանին միջոցով այն վաճառել այլ անձի՝ Էմիլյա Բաբաջանյանին, ով Արման Բաբաջանյանի մայրն է»,- ասաց Շուշանյանն ու նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված գործողությունները հնարավոր է դարձել դատավոր Կարինե Պետրոսյանի վճիռների շնորհիվ, իրենք դիմել են հենց Հատուկ քննչական ծառայություն:

Մանրամասները՝ Newslineում։

Այս խորագրի վերջին նյութերը