Լրահոս

29.10.2014 10:20


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսիին՝ հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Սինա նահանգի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել:

«Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակն է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խաթարումը։ Միաժամանակ մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ եւ բարեկամ Եգիպտոսի իշխանություններին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերին։

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Եգիպտոսի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Այս խորագրի վերջին նյութերը