Հարցազրույց

29.10.2014 12:05


Վահան Բաբայան. «Իշխանափոխության օրը մոտենում է»

Վահան Բաբայան. «Իշխանափոխության օրը մոտենում է»

Հարցազրույց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ

Հոկտեմբերի 24–ի հանրահավաքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ համաժողովրդական շարժման շտաբներ են ձևավորվելու։ Ի՞նչ գործունեություն են դրանք ծավալելու, ի՞նչ նպատակ է հետապնդում դրանց ձևավորումը։

–Շտաբների ձևավորման այդ գործընթացը մեկ օրում անհնար է ավարտել։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ Սփյուռքից այսօր արձագանքում են շտաբների կազմավորման վերաբերյալ: Դա ինքնին հեղափոխական գաղափար է: Մի՛ շտապեք. նման հարցերում շտապողականությունը կարող է միայն վնասել գործին:

Հոկտեմբերի 10–ի և հատկապես հոկտեմբերի 24–ի հանրահավաքներից հետո զանազան լրավամիջոցների էջերում հայտնվում են հին ու նոր դեմքեր, ովքեր քննադատում են «եռյակին»։ Ինչո՞վ եք նրանց այդ «մոբիլիզացիան» պայմանավորում։

–Պատվերներով, քծնելու մոլուցքով և աշնանային հայտնի հոգեկան հիվանդությունների ակտիվացմամբ, նույնիսկ՝ նոպաների տեսքով:

Ոմանք դժգոհում են, որ շարժման քայլերի հաջորդականությունը և հստակ ժամանակացույցը պարզ չէ։ Ձեր կարծիքով որքա՞ն ժամանակ կընթանա այս շարժումը, և առաջիկայում ի՞նչ զարգացումների պետք է սպասել։

–Ստրատեգիայի և տակտիկայի մասին կխոսեն լիդերները, և զերծ մնամ առաջիկա զարգացումներից խոսելուց: Բայց հետքայլ այլևս չի կարող լինել. իշխանափոխության օրը մոտենում է:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը