Լրահոս

19.09.2009 13:52


Սոս Գիմիշյան. «Պետք է սպասել՝ իշխանություններն իրենց դավաճանական վերջնական քայլերն անեն»

Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 18-ի ելույթը, որտեղ նա ասել է, թե Կոնգրեսը կսպասի այլ ուժերի ակտիվացմանը՝ ասպարեզը ժամանակավոր զիջելով նրանց և այդ ուժերի ակտիվացումից կախված՝ կորոշի իր հետագա անելիքները, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության  նախագահ Սոս Գիմիշյանն այսպես է մեկնաբանել.

-Ինքն ասաց՝ եղբա՛յր, ես պատրաստ եմ լինել գործիք. եկեք դուք հավաքվե՛ք, միտինգներ անցկացրե՛ք, հասարակությանը համախմբե՛ք, մենք էլ, եթե կարիք կա, կմիանանք, միասնաբար այս խնդիրը կլուծենք։ Մենակ շարունակել ակտիվ գործողություններն անիմաստ է. պետք է սպասել, սպասել՝ իշխանություններն իրենց դավաճանական վերջնական քայլերն անեն՝ հակահայկական, հակապետական։ Գուցե դա առիթ հանդիսանա, որ բոլորը համախմբվեն, բարձրանան և դրա դեմն առնեն։ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ կլուծի այս հարցերը. հիմա ուզում է ՀԱԿ-ին ներքաշել ինչ-որ  ավանտյուրաների մեջ, որ ինքն իր կաշին փրկի։ Ես չեմ ուզում այդպիսի բան անեմ։ Խոստացել է լուծել, թող գնա հայ ժողովրդի շահերից լուծի, եթե հայ ժողովրդի շահերը պետք է դավաճանի, թող պատասխան տա հայ ժողովրդի առջև, եթե վերջինն այդ պատասխանն ուզելու է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը