Լրահոս

29.10.2014 19:57


Սերժ Սարգսյանն Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավորի հետ

Սերժ Սարգսյանն Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավորի հետ
Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան, հայտնում է President.am կայքը:

Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Անդրադարձն է կատարվել երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին:

Զրուցակիցները երկուստեք հանձնառություն են ստանձնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը բարձրացնելու որակական նոր մակարդակի:

Այս խորագրի վերջին նյութերը