Մեկնաբանություն

29.10.2014 22:10


Շտաբների ձևավորման խնդրի շուրջ

Շտաբների ձևավորման խնդրի շուրջ

«Եռյակի» հանրահավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանն առաջ քաշեց համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորման հարցը, ինչը քննարկումների և հարցերի տեղիք տվեց։

Մի կողմ թողնելով կեղծ մտահոգություն հայտնողներին և դեմագոգիկ գնահատականներ տվողներին՝ անդրադառնանք այն մարդկանց հարցադրումներին, որոնց մոտ կա անորոշության պահ, թե ինչո՞ւ են ստեղծվում շտաբները, և ի՞նչ է սպասվում։

Հոկտեմբերի 10–ի և հոկտեմբերի 24–ի հանրահավաքները ցույց տվեցին, որ «եռյակը» հանրային վստահության ու քաղաքական պայքար տանելու լեգիտիմության հսկայական պաշար ունի։ Մարդկանց այն քանակը, որը գալիս է հրապարակ, բավարար է լարվածության կենտրոն ստեղծելու և անգամ «ռասկաչկա» սկսելու համար, սակայն ցանկալի արդյունք (արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ) ապահովելու համար հարկավոր է կանոնավոր բանակի մարտավարությունն ընտրել և պատրաստ լինել ցանկացած սցենարի՝ նվազեցնելով ռիսկերը։

Ըստ այդմ՝ համաժողովրդական շարժման շտաբները, որոնք պետք է ստեղծվեն ամբողջ Հայաստանով, կատարելու են երկու հիմնական ֆունկցիա՝

1.ապահովել ժողովրդի առավել մեծ մոբիլիզացիան,

2.նախապատրաստվել արտահերթ ընտրություններին։

Ժողովրդի մոբիլիզացիան կօգնի Ազատության հրապարակում և Երևանի մյուս հատվածներում հանրահավաքային, երթային ու նստացույցային պայքարն ավելի արդյունավետ դարձնել և խուսափել ցնցումներից։ Իշխանությունները չեն կարողանա ուժ կիրառել մեծ զանգվածների դեպքում։ Հետևաբար, պետք է իշխանական բուրգը կազմալուծելու մարդկային ռեսուրս հավաքել ու նոր միայն դիմել համակարգային հարվածներ հասցնելու մեթոդին։

Ինչ վերաբերում է շտաբների մյուս կարևոր ֆունկցիային, ապա քաղաքական զարգացումների ցանկացած սցենարի դեպքում ընտրական գործընթացին պատրաստ լինելը պարտադիր պայման է։ Շտաբային աշխատանքը հնարավորություն կտա նաև զուգահեռ իշխանություն ձևավորել, ինչն իշխանական օղակներն էրոզիայի ենթարկելու լավագույն ձևերից մեկն է։

Ի դեպ, շտաբային աշխատանքների անցնելը չի նշանակում, որ պայքարը Երևանից տեղափոխվելու է մարզեր։ Ամենևին։ Շտաբային աշխատանքին զուգահեռ՝ մայրաքաղաքը մշտական լարվածության կենտրոն պետք է դառնա (խոսքը նստացույցի մասին չէ. դրա կարիքն այս պահին չկա)։

Այլ կերպ ասած՝ իշխանությունների համար պետք է պայքարի բազում ճակատներ բացել և ջլատել, մասնատել նրա ուժերը՝ ստիպելով ներքաշվել հոգեմաշ գործընթացի մեջ։

Մենք ոչ թե պետք է «Կստացվի կամ չի ստացվի» տարբերակով մեկ վճռական «ճակատամարտի» պատրաստվենք, այլ լոկալ «պատերազմների» միջոցով նախ քայքայենք մրցակցի ռեսուրսները ներսից ու դրսից և դրանից հետո նոր միայն գնանք եզրափակիչ ակտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը