Լրահոս

30.10.2014 10:10


«Fox News»-ը կբացահայտի Ուսամա բեն Լադենին գնդակահարած հատուկջոկատայինին

«Fox News»-ը կբացահայտի Ուսամա բեն Լադենին գնդակահարած հատուկջոկատայինին

Ամերիկյան «Fox News» հեռուստաալիքը կրապարակի հատուկջոկատայինի անունը, ով 2011թ.–ին գնդակահարել էր «համար մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենին։ Այդ մասին երեկ հայտարարել է հեռուստաալիքի ներկայացուցիչը։ Ըստ աղբյուրի՝ այս տարվա նոյեմբերի 11-ին և 12-ին «Fox News»-ը կցուցադրի «Մարդ, ով սպանել է Ուսամա բեն Լադենին» վավերագրական հողորդումը։

Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդը սպանվել էր 2011թ. մայիսի 2-ին Պակիստանում ԱՄՆ զինված ուժերի հատուկ գործողության ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը