Լրահոս

30.10.2014 10:56


Սիրիական զորքերը հարյուրավոր ԻՊ վարձկաններ են ոչնչացրել Էշ–Շաերում

Սիրիական զորքերը հարյուրավոր ԻՊ վարձկաններ են ոչնչացրել Էշ–Շաերում

Սիրիական զորքերը նախօրեին «Իսլամական պետության» հարյուրավոր վարձկաններ են ոչնչացրել Էշ–Շաեր գազային դաշտի շրջանում։ Ինչպես «Ալ–Վաթան» թերթին հայտնել է Հոմս նահանգի նահանգապետ Թալյալ ալ–Բարրազին, կառավարական ուժերը հակագրոհ են կազմակերպել՝ իրենց վերահսկողության տակ վերադարձնելու ռազմավարական այդ օբյեկտը։ Նրա խոսքերով՝ «մոտակա 72 ժամվա ընթացքում Էշ–Շաերն ամբողջապես ազատագրված կլինի ԻՊ–ից»։
Սիրիայի խոշորագույն գազային դաշտի շրջանում՝ Հոմսից 120 կմ արևելք, այժմ դաժան մարտեր են ընթանում, սակայն իրավիճակը, ալ–Բարրազի նահանգապետի խոսքերով, «հետզհետե փոխվում է հօգուտ բանակային ուժերի»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը