Լրահոս

19.09.2009 15:04


Վարդան Պետրոսյան. «Բաց սահմանը դառնալու է Հայաստանի համար պատժամիջոց»

-Նույնիսկ բարձր մտավորականությունը տեղյակ չի մեր պատմությունից. Ցեղասպանության մասին ունենք մշուշոտ պատկերացումներ։ Մտավորականներին իմ հորդորն այն էր, որ այս 17 տարում հայ երիտասարդներն արտասահմանում լավ կրթություն ստանային, հետ վերադառնային, երկիրը երկիր սարքեին՝ որպես բարձր կլասի մասնագետներ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արվեստագետ, դերասան Վարդան Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝ մենք այսօր ուզում ենք Թուրքիայի հետ սահմանը բացենք, բայց չունենք  բավարար գիտելիքներ դիվանագիտություն բանեցնելու համար։

-Դիվանագիտական խաղերի ենք նստում Թուրքիայի հետ, բայց տեսե՞լ ենք, որ բոլոր դիվանագիտական խաղերը պարտվել ենք. պարտվել ենք մեր անգրագիտության, մեր անտեղյակության պատճառով,-նշել է արվեստագետը։

Ըստ Վարդան Պետրոսյանի՝ տնտեսական առումով մեզ Թուրքիայի հետ սահմանի բացումը ոչինչ չի տալու. հակառակը՝ այդ բաց սահմանը Հայաստանի համար պատժամիջոց է դառնալու։

-Մեզ որ վախեցնում են, որ Ադրբեջանից հետ ենք մնում տնտեսապես, ես ընդունում եմ, բայց դրա մեղավերը ոչ թե Թուրքիան կամ փակ սահմանն է, այլ մենք։ Ինչո՞ւ մեր էկոնոմիկան պետք է այն վիճակում լիներ, որ հայ ձեռներեցը չկարողանար աշխատել։ Այդ ինչո՞ւ է ամեն ինչ երեք կամ հինգ մարդու ձեռքին, ու որ սահմանը բացվի, մենք կարո՞ղ ենք ասել, որ էլի  նույն երեք մարդու ձեռքին չի լինելու, կամ ամեն 4 օրը մեկ չի՞փակվելու սահմանը։ Իհարկե փակվելու է.բաց սահմանը պատժամիջոց է դառնալու-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը