Լրահոս

19.09.2009 15:32


Արմեն Մարտիրոսյանը չի կասկածում

Արմեն Մարտիրոսյանը չի կասկածում

-Ոչ միայն դատախազի, այլ բոլոր այն անձանց հրաժարականն ենք պահանջելու, ովքեր մեղավոր են մարտի 1-ի իրադարձությունների համար։ Պահանջելու ենք, որ նրանց պատասխանատվության կանչեն,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը։

 Ի դեպ, պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները կվավերացվե՞ն Ազգային ժողովում, Ա. Մարտիրոսյանն ասել է.

-Ես դրանում նույնիսկ կասկած չունեմ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը