Լրահոս

01.11.2014 11:28


Դպրոցի հետնամասում հայտնաբերվել են 71 փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ և որսորդական հրացան

Դպրոցի հետնամասում հայտնաբերվել են 71 փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ և որսորդական հրացան

Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող դպրոցի հետնամասում, հոսանքի սնուցման կետի սյան տակ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 16 մմ տրամաչափի որսորդական 71 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և որսորդական հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը