Լրահոս

01.11.2014 12:46


Քերրի. «Ուկրաինան կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև»

Քերրի. «Ուկրաինան կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև»

Ուկրաինան կարող է ամուր հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ երկրների հետ, և այն պետք է կամուրջ լինի նրանց միջև։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին «PBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն ազդեցություն ունեցան. ռուբլին գտնվում է ամենացածր մակարդակում՝ սկսած այն պահից, երբ 1999–ին ներդրվեց «եվրո» արժույթը. ռուսները միլիարդավոր դոլարներ են ծախսում այն պահելու համար։
Քերրին նշել է, որ նավթի արժեքը նույնպես ընկել է, որը, ըստ նրա, բացասական ազդեցություն է թողնում Ռուսաստանի տնտեսության ու բյուջեի վրա։

«ՀՆԱ–ն ընկնում է, չի աճում. նրանք լուրջ խնդիրներ ունեն», – պնդել է դիվանագետը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը