Լրահոս

01.11.2014 13:10


Սոթքում կովեր և հավեր են ծխախեղդվել

Սոթքում կովեր և հավեր են ծխախեղդվել

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 07.55-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Սոթք գյուղի 4-րդ փողոցի թիվ 50 տան (պատկանում է Վ. Գ.-ին) մոտակայքում այրվել է անասնագոմի ծածկը` մոտ 70 քմ, ծխախեղդվել են 2 կով, 1 հորթ, 1 խոզ և 10 հավ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել` 09.35-ին:

Այս խորագրի վերջին նյութերը