Լրահոս

02.11.2014 09:05


«Բորուսիան» կրկին պարտվեց

«Բորուսիան» կրկին պարտվեց

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
Մրցաշարի 10-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը հյուրընկալվել էր Բունդեսլիգայի առաջատար, գործող չեմպիոն «Բավարիային»: Հաշիվը բացեց «Բորուսիան». 31-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Մարկո Ռոյսը: Սակայն, երկրորդ կեսում «Բավարիային» հաջողվեց երկու գնդակ խփել:
72-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին գրավեց իր նախկին թիմի դարպասը և վերականգնեց հաշվի հավասարությունը: Իսկ 83-րդ րոպեին Նևեն Սուբոտիչը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ: Ռոման Վայդենֆելերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Արյեն Ռոբենը:

Այս խորագրի վերջին նյութերը