Աշխարհ

03.11.2014 10:38


Սիերա Լեոնեում կտրուկ աճել է Էբոլայով վարակվածների թիվը

Սիերա Լեոնեում կտրուկ աճել է Էբոլայով վարակվածների թիվը

«Africa Governance Initiative» միջագային կազմակերպությունը հայտնում է, որ Սիերա Լեոնեի մի շարք շրջաններում կտրուկ աճել է Էբոլայով վարակվածների թիվը։

Ըստ կազմակերպության ուսումնասիրությունների՝ երկրի մայրքաղաք Ֆրիթաունին հարակից գյուղական համայնքներում տենդը ինն անգամ ավելի արագ է տարածվում, քան երկու ամիս առաջ։

Իսկ Ֆրիթաունում Էբոլայով վարակվածության դեպքերն ավելացել են վեց անգամ։

Հայտնում է «Բի–Բի–Սի»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը