Լրահոս

08.01.2011 15:17


Հրդեհ մայրաքաղաքում

Հունվարի 7-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տարոնցու 1/1 շենքի 7-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Քիչ անց հրդեհի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.01-ին, մարվել' 12.39-ին:

Լիդա Իշյենկոյին պատկանող թիվ 32 բնակարանում այրվել է կուտակված աղբ' 30 քմ մակերեսով

Այս խորագրի վերջին նյութերը