Աշխարհ

04.11.2014 16:19


ԱՄՆ–ում բացվել են միջանկյալ ընտրությունների տեղամասերը

ԱՄՆ–ում բացվել են միջանկյալ ընտրությունների տեղամասերը

Ընտրություններն անցկացվելու են ողջ օրվա ընթացքում. ԱՄՆ մայրցամաքային նահանգներում վերջինը կփակվեն Ալյասկայի տեղամասերը, իսկ Հավայան նահանգում քվեարկությունն ընթանալու է մինչև չորեքշաբթի՝ ժամը 10.00–ն (Երևանի ժամանակով)։
Ընտրությունները մշտապես անցկացվում են աշխատանքային օրերին. լայնորեն տարածված է փոստային կամ վաղաժամկետ քվեարկությունը։
Երեքշաբթի ընտրվում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 435 պատգամավոր, 36 սենատոր, 36 նահանգապետ, 46 նահանգի օրենսդրական ժողով։ Ինչպես սպասվում է, ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը կպահպանի իր մեծամասնությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, և կարող է վերահսկողություն ստանալ նաև Սենատում Դեմոկրատական կուսակցության նկատմամբ։ Քվեարկության արդյունքները հնարավոր է՝ պարզ դառնան չորեքշաբթի օրվա ընթացքում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը