Լրահոս

27.01.2011 10:46


Գյումրին տեխնոքաղա՞ք, թե՞ թմրամոլության կենտրոն

Գյումրին տեխնոքաղա՞ք, թե՞ թմրամոլության կենտրոն

Քանի դեռ ՀՀ կառավարությունը չի հասցրել Գյումրին վերածել տեխնոքաղաքի, Հայաստանի երկրորդ քաղաքը աստիճանաբար սկսում է վերածվել, այսպես ասած, թմրամոլության կենտրոնի:

Գյումրի քաղաքում տարբեր դեղամիջոցների և նութերի խառնուրդով, մասնավորապես բենզինով պատրաստվող էժանագին ներերակային թմրանյութ օգտագործողների  թիվն արդեն հասնում է ահագնացող չափերի: Քաղաքում թաղամասեր կան, որտեղ էժանագին թմրանյութի օգտագործումը զանգվածային բնույթ է կրում: Նարկոլոգիական դիսպանսերից ստացված տեղեկությունները հաստատում են, որ հատկապես երիտասարադները թմրանյութից այնպիսի կախվածության մեջ են ընկնում, որի հետևանքները վերցնելը երբեմն անհնար է դառնում:

-Դիմելիության բարձրացումը հիմնականում պայմանավորված է մարմնի ախտահարմամբ: Երբ որ մեզ դիմում են, անհանգստացած են ոչ թե այն հացով, թե ինչպե՞ս  անեն, որ այլևս չօգտագործեն այդ թմրանյութերը, այլ մեծ մասամբ իրենք նարկոլոգին դիմում են, թե ինչպե՞ս բուժեն, ասենք, երիկամները: Եվ ընդհանրեպես, վերքերի մեջ կորած մարմնով դիմում են՝ մարմինը բուժելու համար,-ասել է Գյումրու «Հոգեբանական առողջության» կենտրոնի գործադիր տնօրեն Նադյա  Վարդանյանը:

Բենզինի հիմքով թմրանյութ օգտագործողների մարմինը շատ կարճ ժամանակահատվածում սկսում է քայքայվել, որի հետևանքով բարձրանում է թմրամոլների մահացությունը, որոնք հիմնականում երիտասրադներ են.

-Որովհետև բենզին են օգտագործում, թույն են օգտագործում, իսկ բենզինն ունի այդպիսի չակերտավոր լավ հատկանիշ՝ ախտահարում է մարմինը և շարքից դուրս է բերում,-նշել Նադյա  Վարդանյանը:

Մասնագետների կարծիքով՝ թմրամոլության աճին նպաստում է հատկապես սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, գործազրկության բարձր մակարդակը, ինչպես նաև երիտասրադների մեջ հեռանկարի իսպառ բացակայությունն ու ապագայի նկատմամբ անվստահությունը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը