Լրահոս

05.11.2014 09:44


Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորանները, Շիրակի մարզում՝ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները, Սյունիքի մարզում՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզում՝ Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի հատվածը, Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-27-րդ կմ-ը:
«ՃՇՇ» աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը