Լրահոս

05.11.2014 09:45


«Բորուսիան» ջախջախեց «Գալաթասարային»՝ ապահովելով 1/8 եզրափակչի ուղեգիրը

«Բորուսիան» ջախջախեց «Գալաթասարային»՝ ապահովելով  1/8 եզրափակչի ուղեգիրը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլ Դորտմունդի «Բորուսիան» երկու տուր առաջ ապահովեց 1/8 եզրափակչի ուղեգիրը։

Ազգային առաջնությունում անհաջող հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի ակումբը սեփական հարկի տակ 4։1 հաշվով ջախջախեց թուրքական «Գալաթասարային»։

39-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոյսը։ Երկրորդ խաղակեսում դորտմունդցիներից աչքի ընկան Պապաստատոպուլոսը և Իմոբիլեն։ Իսկ Կայան իր հաշվին ինքնագոլ գրանցեց։

«Բորուսիան» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ խմբում։

Այս խորագրի վերջին նյութերը