Լրահոս

05.11.2014 09:56


Արցախը՝ «World Travel Market-Excell London 2014» միջազգային զբոսաշրջային ցուցհանդեսում

Արցախը՝ «World Travel Market-Excell London 2014» միջազգային զբոսաշրջային ցուցհանդեսում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությսունը շարունակում է իր մասնակցությունը զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդեսներին՝ այս անգամ Լոնդոնում: Նոյեմբերի 3-ին իր աշխատանքները սկսած «World Travel Market-Excell London 2014» ցուցահանդեսը համարվում է այս ոլորտում խոշորագույն իրադարձություններից մեկը:

Արցախյան պատվիրակությունը հաջող քարոզչական աշխատանքներ է իրականացնում՝ բաժանելով մեծ քանակությամբ գրականություն, հյուրերին ներկայացնելով Արցախի զբոսաշրջավայրերը: Առաջրիկայում նախատեսվում է կազմակերպել ավանդական հյուրասիրություն և գինու համտես ցուցահանդեսի մասնկաիցների համար, որը միտված է ավելի աշխուժացնելու Արցախի տաղավարը

Տխուր ավանդության համաձայն Ադրբեջանը փորձեց խափանել ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցությունը՝ նոյեմբերի 4-ին կազմակերպելով ցույց Արցախյան տաղավարի դիմաց, որը ինչպես միշտ տապալվել է:

Այս խորագրի վերջին նյութերը