Աշխարհ

05.11.2014 10:49


Կանադայի օդուժն Իրաքում ոչնչացրել է ԻՊ զինյալների ինժեներական կառույցները

Կանադայի օդուժն Իրաքում ոչնչացրել է ԻՊ զինյալների ինժեներական կառույցները

Կանադական ավիացիան օդից ոչնչացրել է «Իսլամական պետության» զինյալների կառուցապատող տեխնիկան և ինժեներական սարքավորումները իրաքյան Անբար նահանգում։ Այս մասին նախօրեին լրագրողներին հայտնել է Կանադայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ–լեյտենանտ Ջոնաթան Վենսը։

Նրա խոսքերով՝ զինյալներն այդ տեխնիկայի օգնությամբ փորձել են խախտել Եփրատ գետի վրա գտնվող խոշոր ջրամբարի աշխատանքը, որը ջրով է ապահովում Իրաքի միլիոնավոր բնակիչների, այդ թվում՝ Բաղդադը։ Գործողությանը, որն ավարտվել է կիրակի, երկու «F-18» կործանիչ է մասնակցել։ Ռազմական մեքենաներն օդում էին գտնվում չորս ժամ և լիցքավորվել են օդում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը