Աշխարհ

05.11.2014 11:14


Քրդական խմբավորումները գրոհել են զինյալների դիրքերը Քոբանիում

Քրդական խմբավորումները գրոհել են զինյալների դիրքերը Քոբանիում

Քրդական ինքնապաշտպանական ուժերը, իրաքյան քրդերի խմբավորումների աջակցությամբ, նախօրեին գրոհել են «Իսլամական պետության» ծայրահեղականների դիրքերը Քոբանի քաղաքից արևմուտք։
Համատեղ իրականացրած գործողության արդյունքում ազատագրվել են զինյալների կողմից գրավված շրջանները Քինյա–Քուրդայում։
Ինչպես նշել է «Ֆիրաթ» տեղեկատվական գործակալությունը, զինյալների ուղղությամբ«Գրադ» սարքավորումից և հրետանիից բաց թողած կրակը փոխել է ռազմական գործողությունների ընթացքը Թուրքիայի հետ սահմանակից քրդական շրջաններում։ Երեքշաբթի 15 զինված ծայրահեղական է ոչնչացվել, քրդերը 4 աշխարհազորային են կորցրել, երկու զոհ է գրանցվել Սիրիական ազատ բանակի շարքերում։

Կառավարական զորքերն էլ իրենց հերթին դուրս են մղել ԻՊ զինյալներին Էշ–Շաեր գազի հանքավայրից և պարտության մատնել նրանց Ումմ–էդ–Դաբաբիր բնակավայրում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը