Լրահոս

05.11.2014 17:20


Լեհաստանի նախագահը ստորագրել է ազգային անվտանգության նոր ռազմավարութունը

Լեհաստանի նախագահը ստորագրել է ազգային անվտանգության նոր ռազմավարութունը

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նոյեմբերի 5-ին ստորագրել է հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Դրա հիման վրա զինված ուժերի զարգացման և երկրի պաշտպանողականության վերաբերյալ հանրապետությունում մշակվելու են այլ փաստաթղթեր։ «Դրանցից մեկը լինելու է պաշտպանական դիրեկտիվան՝ գերգաղտնի փաստաթուղթ, պաշտպանության ոլորտի վերաբերյալ», – նշել է Կոմորովսկին։
Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակն էլ իր հերթին հայտնել է, որ «նոր ռազմավարությունը հստակեցնում է երկրի պաշտպանողական ուղիների կառուցման հնարավորությունները»։
Նոր ռազմավարությունում նշվում է, որ Եվրոպայի անվտանգությունը կախված կլինի չորս հիմնական գործոններից՝ ՆԱՏՕ, Եվրամիություն, ԱՄՆ–ի ռազմավարական ներկայությունը եվրոպական մայրցամաքում և Ռուսաստանի հետ հարաբերություններ։

Այս խորագրի վերջին նյութերը